Մահվան ելքով վրաերթ Երևանում. Mini Cooper-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Եգորյանը՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների 01 բրիգադի բժիշկները արձանագրել է հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել սթափ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են հնչել Վերին Շորժայի ուղղությամբ. մանրամասներ
Վերին Շորժայում մոտ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտ...
Ստեփանակերտի 5 բնակիչները առևանգել են ծեծի ենթարկել և սպառնացել սպանել Մարտունու մի բնակչի
Ստեփանակերտի 5 բնակիչներ Մարտունու բնակչին առեւանգել, ծեծի են եթարկել ու սպառնացել սպանել։ Այդ մասին Արցախի ՆԳՆ ոստիկանո...
Բռնազավթված Հադրութում ադրբեջանական հատուկ նշանակության ուժեր են տեղակայվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի տեղակայման մաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Ford Focus-ը, Volkswagen Passat-ը, Kia Optima-ն, Dodge Dart-ն ու Opel Zafira-ն
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Խորենացի փ...