Բռնազավթված Հադրութում ադրբեջանական հատուկ նշանակության ուժեր են տեղակայվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի տեղակայման մասին հայտարարություն է արել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ալիևը ասել է. «Հադրութում տեղակայված զորամասում տեղակայված են նոր զորամիավորումներ, կոմանդոյի ուժեր։ Կոմանդոյի ուժերի ստեղծումը մեզ համար նորամուծություն է»:
Նշվում է, որ Ալիևը այս մասին հայտարարել է զորամասի բացմանը: Նրա խոսքով՝ բրիգադները պատրաստ կլինեն կատարել ցանկացած ռազմական առաջադրանք։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «նման բրիգադներ շատ կլինեն»։
Հիշեցնենք, որ Հադրութը ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթվել էր 2020թ. աշնանը Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են հնչել Վերին Շորժայի ուղղությամբ. մանրամասներ
Վերին Շորժայում մոտ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտ...
Ստեփանակերտի 5 բնակիչները առևանգել են ծեծի ենթարկել և սպառնացել սպանել Մարտունու մի բնակչի
Ստեփանակերտի 5 բնակիչներ Մարտունու բնակչին առեւանգել, ծեծի են եթարկել ու սպառնացել սպանել։ Այդ մասին Արցախի ՆԳՆ ոստիկանո...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Mini Cooper-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա...
Ավտովթարներ Գեղարքունիքի մարզում՝ մերկասառույցի պատճառով. կան տուժածներ. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30...