Ավտովթարներ Գեղարքունիքի մարզում՝ մերկասառույցի պատճառով. կան տուժածներ. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Կարեն Խ-ի վարած ՎԱԶ 217030 մակնիշի և 38-ամյա Արտակ Ա-ի վարած ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մեկ այլ ավտովթար էլ տեղի է ունեցել ժամը 10։00-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 9.6 կմ հատվածում:
Բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Վարդան Ս-ի վարած ՎԱԶ 2104 մակնիշի և 33-ամյա Արտյոմ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan, com-ը, վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, իսկ վարորդ Արտյոմ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են հնչել Վերին Շորժայի ուղղությամբ. մանրամասներ
Վերին Շորժայում մոտ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտ...
Ստեփանակերտի 5 բնակիչները առևանգել են ծեծի ենթարկել և սպառնացել սպանել Մարտունու մի բնակչի
Ստեփանակերտի 5 բնակիչներ Մարտունու բնակչին առեւանգել, ծեծի են եթարկել ու սպառնացել սպանել։ Այդ մասին Արցախի ՆԳՆ ոստիկանո...
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. վիճաբանությանը հաջորդել են ավտովթարն ու կրակոցները. կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտ...
Բռնազավթված Հադրութում ադրբեջանական հատուկ նշանակության ուժեր են տեղակայվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի տեղակայման մաս...