Տարածաշրջանից դուրս օտարերկրյա տերությունները տարածաշրջանային խնդիրներին միջամտելու իրավունք չունեն. Աբդոլլահիանը՝ Ալիևի հետ հանդիպմանը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարծում է, որ «3+3» ձևաչափը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ իրանցի նախարարը, խոսելով «3+3» ձևաչափին Իրանի մասնակցության մասին, նշել է, որ այդ համագործակցությունը հօգուտ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման է, եւ ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս օտարերկրյա տերությունները տարածաշրջանային խնդիրներին միջամտելու իրավունք չունեն։ Նա նաև պնդել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, հաղորդում է Mehr-ը։
Իր հերթին Ալիևն ասել է, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրները պետք է ինքնուրույն լուծեն՝ հավելելով. «Մենք դեմ ենք տարածաշրջանից դուրս երկրների ներգրավմանը տարածաշրջանային հարցերում։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային կապերը օգտակար են տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
Բացի դա, Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ: Վերջինիս հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել էր. «Դրսի միջամտության կարիք չկա. պետք չէ տարածաշրջանից դուրս երկրներին խնդրել, որ որոշեն մեր ճակատագիրը և լուծեն մեր խնդիրները։ Նրանց համար մեր տարածաշրջանում տեղ չի կարող լինել։ Տարածաշրջանի երկրներն ունեն անհրաժեշտ կամք խնդիրը լուծելու համար»,- ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում կայացել է նաև Փաշինյան-Մակրոն-Ալիև հանդիպում
Բրյուսելում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայ...
Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: ...
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլ...
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկ...