ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը․ Գրիգոր Երիցյանը մանրամասնում է
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Քաղաքական թիմը ծանր պահին լքելու մասին թեզը նույնքան կեղծ է, որքան քաղաքապետի դեմ վերջին ամիսներին ծավալվող մեդիատեռորը։
ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերիս արդեն պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են, իսկ քաղաքային տնտեսության կառավարման հարցում բախվող շահերը ոչ մի լավ տեղ չեն տանում։
Սկսվում է պատերազմը և, բնականաբար, մի կողմ են դրվում բոլոր տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, քաղաքապետը ներկայացնում է կուսակցությունից դուրս գալու դիմումը, ինչի հիմնավոր պատճառների մասին հույս ունեմ առաջիկայում կխոսի։ Քաղաքական ճգնաժամի ու հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին կուսակցության վերնախավը խնդրում է քաղաքապետին չհանրայնացնել իր այս որոշումը, ինչը և քաղաքապետը անում է։
Խորհրդարանական ընտրություններից առաջ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին չմիանալու, չսատարելու և ընտրություններին չխառնվեու մեջ՝ լավ իմանալով, որ նա այլևս կուսակցական չէ։ Հանրության համար սա նույնքան տարօրինակ էր, քանի որ թե՛ հանրությունը, թե՛ ավագանու անդամների մեծ մասը այս գործընթացներից տեղյակ չէին։ Անկախ իր կարգավիճակից Մարությանը ոչ մի պարագայում վարչական լծակ չէր օգտագործելու:
Կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվում է հենց կուսակցության կողմից այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվում պահանջել քաղաքապետի հրաժարականը։ Քաղաքապետը բնականաբար մերժում է այդ պահանջը, որից հետո գործի է դրվում ավագանին՝ ի կատար ածելու նեղ կուսակցական շահերից բխող և երևանցիների բարօրության հետ կապ չունեցող ՔՊ վարչության որոշումը։ Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը՝ կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել…«ECO միջանցքի...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...