Պատահարներ
Կասկադյորական ավտովթար Արագածոտնում. Lada Priora–ն 10 մ բարձրությունից հայտնվել ձորում
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Շավարշ Ջ.-ն իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել ձորը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ ցնցումների պատճառով զոհված քաղաքացիների քանակը հասել է 5,346-ի
15 վիրավոր՝ Ռոտերդամում երկու տրամվայի բախման հետևանքով
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0