Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել են ամուսինների դիեր

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ  արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց  ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը, ովքեր բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:  Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ  մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս  դիերը եղել են կիսաքայքայված:  Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն: Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել: 

Քաղաքականություն