Պատահարներ
Ավտովթար Երևանում, բախվել են Porsche Cayenne-ն ու Toyota Corolla-ն. 2 անչափահաս աղջիկ հոսպիտալացվել է. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Արցախի պողոտա 37 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 37-ամյա Թամարա Ա.-ի վարած Porsche Cayenne և 45-ամյա Պողոս Ղ.-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ կայքում:
[8b08fde9526bb2d69657b555e58e73be.jpg]
[14eff75309a6300227e3a36cf8ffba39.jpg]
[06f4504f7423b77e68fec96187c04e32.jpg]
[fb5a2bd157ded35b6e2cb64e23cd7d72.jpg]