
Ողբերգական դեպք Լոռու մարզում. УАЗ-ը մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շուռ է եկել. կան զոհ և վիրավոր. Shamshyan. com

Դեկտեմբերի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, УАЗ մակնիշի ավտոմեքենան, Վանաձորի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է «Ղալաղջ» հանդամասում:
Ինչպես հայտնում է Shamshyan .com-ը, վթարի հետևանքով Վանաձորի բնակիչ, 43-ամյա Արկադի Կռոյանը մահացել է, իսկ 50-ամյա Արայիկ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում պարզվելու է՝ տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է:
Մանրամասները՝ կայքում: