Երևանում 81-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել. վարորդը փախուստի չի դիմել

Վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:  Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Երվանդ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խաչիկ Դաշտենց փողոցի և Նուբարաշենի խճուղու հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Սիրանուշ Հ.-ին:  

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ