Պատահարներ
Հյուսիսային պողոտայի ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվել
Lilit T.
Դեկտեմբերի 19-ին, ժամը 03:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ստորգետնյա ավտոկայանատեղիում գտնվող երկու ավտոտնակներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:01-ին։ Ավտոտնակներում այրվել են տոնածառ, մեկ հեծանիվ, ջեմահարվել՝ կայանած «Mini Cooper» և «Tesla» մակնիշների ավտոմեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար. ամուսինը տեղում մահացել է. բժիշկները պայքարում են հղի կնոջ կյանքի համար
Lilit T.
Հնդկաստանում ագրեսիվ կապիկները ոչնչացնում են շներին, ահաբեկում են մարդկանց, հարձակվում են երեխաների վրա
Lilit T.
Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Lilit T.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արարատի մարզում գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել խոշոր պայթյուն և փլուզում
Lilit T.