ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար. ամուսինը տեղում մահացել է. բժիշկները պայքարում են հղի կնոջ կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի  196.5 կմ հատվածում՝  Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝  Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական  համարանիշներով Iveco-ին:

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ: 

 

 

 



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: 

Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ նույն մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է: 

 

 

 

 

 

Քաղաքականություն