Թալինում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել
Այս պահին Թալինում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել. Քիչ անց այստեղ տեղի է ունենալու Թալին խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի:
Այստեղ նաեւ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք հիմնականում «Զարթոնք» կուսակցության համակիրներ են:
Նշենք, որ թեեւ ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը («Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը»), որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար: Խոսքը «Հայք»-ի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանի մասին է:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Զարթոնք» կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Թալինի բաժին: Բացի այդ, «Հայք» լիբերալ կուսակցությունը լարվածությունը թոթափելու համար որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն մեր տեղեկություններով նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր կմասնակցեն ավագանու նիստին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները պնդում են, որ այս տեսանյութն արվել է Արցախի ժամանակավոր օկուպացրած Ջրականում
Ադրբեջանական սոցցանցերը պնդում են, որ այս տեսանյութն արվել է Արցախի ժամանակավոր օկուպացրած Ջրականում (Ջաբրաիլ)։ Ինչպես հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ:Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում ուղղաթիռն ընկել է բանուկ մայրուղու վրա և պայթել
ԱՄՆ Լուիզիանա նահանգում ուղղաթիռն ընկել է բանուկ I-10 մայրուղու վրա։ Տեղի Wlox պորտալի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էժան բաներին վերջ տուր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որի արդյունքներով ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը, շե...