ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում ուղղաթիռն ընկել է բանուկ մայրուղու վրա և պայթել
ԱՄՆ Լուիզիանա նահանգում ուղղաթիռն ընկել է բանուկ I-10 մայրուղու վրա։ Տեղի Wlox պորտալի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է միայն օդաչուն։ Ուղղաթիռի կործանման կադրերը հրապարակել է Police Frequency Telegram-ալիքը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով կեսօրին մոտ։ Ենթադրաբար, խոսքը Bell 407 ուղղաթիռի մասին է, որում եղել է միայն օդաչուն։ Պատահարը հետաքննում են ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։ Մայրուղու երթեւեկությունը մասամբ արգելափակվել է: Նշվում է նաև, որ վթարի հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, ինչի հետևանքով մոտ 20 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է։ |
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները պնդում են, որ այս տեսանյութն արվել է Արցախի ժամանակավոր օկուպացրած Ջրականում
Ադրբեջանական սոցցանցերը պնդում են, որ այս տեսանյութն արվել է Արցախի ժամանակավոր օկուպացրած Ջրականում (Ջաբրաիլ)։ Ինչպես հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ:Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էժան բաներին վերջ տուր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որի արդյունքներով ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը, շե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ, որտեղ ընթանալու...