Ողբերգական դեպք՝ Երևանում. բախվել են Mitsubishi-ն ու Honda-ն. կա զոհ. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում Քրիստափորի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Թաթուլ Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 46-ամյա Էլմեկ Բ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, օպերատիվորեն ժամանել են նաև 018 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են Honda-ի վարորդի մահը։  

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Թաթուլ Ա-ն աշխատում է «Վագիմեքս» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական տնիօրեն, իսկ մահացած Էլմեկ Բ-ն աշխատում էր «Ալդնայ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։  

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էլմեկ Բ-ն, ով ժամանակավորապես բնակվում էր «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ