Էլի դաժան սպանդի դեպք, այս անգամ Հրազդանում. Դինգո թիմ

Գրանցվել է կենդանիների սպանդի հերթական դեպքը, այս անգամ Հրազդանում: ԴԻՆԳՈ թիմը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ կրակել են մոտ 6 շան վրա քաղաքի տարբեր տեղերում, ինչից կարելի է ենթադրել, որ ոչ թե անհատի, այլ ավելի համակարգային ձեռագիր է․․․
 

«Շներից 3-ը չեն ապրել (մինչև վարորդի հասնելը դիակներն անհետացել են), մեկը թեթև վիրավորում էր ստացել, նրա վերքը կմշակեն խնամողները, իսկ այս մեկը այսպես արնաքամ կլիներ ճանապարհին, եթե մեզ չահազանգեին։
 

Նկարի շունը շտապ հասցվել է Երևան, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ռենտգեն է արվել, հոսպիտալացվել է։

Շանը երևան բերելուց հետո բնակիչները հայտնաբերվել են ևս մի կրակված դիակ։ Պետք է այդ դիակն էլ բերենք, ռենտգեններ արվի, եզրակացություն ունենանք՝ գործ հարուցելու համար»,- նշվում է հայտարարությունում։

 

Քաղաքականություն