Երևանում Infiniti-ն ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել. վնասվել են BMW-ն, Mercedes-ը, Hyundai-ը, Nissan Tiida-ն ու Opel-ը. Shamshyan .com

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 

 

Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti  մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում  կայանված  Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի  ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Infiniti-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է: 

 

Մանրամասները՝ կայքում: