Վրաերթ-ավտովթար՝ Արարատի մարզում. 49-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխային
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Նորաշեն գյուղից Դվին գյուղ տանող ավտոճանապարհի՝ Դվին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Նարեկ Խ-ին, այնուհետև բախվել գազի խողովակատարի երկաթյա հենասյանը, կոտրել այն, առաջ ընթացել և հայտնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 84-ամյա Գոհար Հովսեփյանին պատկանող տան բակում գտնվող ջերմոցին, պատճառել նյութական վնաս և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վարորդը դեպքի վայրից հեռացել է։ Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Արարատի բաժին է ինքնակամ ներկայացել Նորաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Չոբանյանը, ով հայտնել է, որ վարորդը ինքն է։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս բերվեց և տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան սպանություն՝ Կապանում. տանը հայտնաբերել են կնոջ դի. կասկածյալը նրա որդին է
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոս...
Արտակարգ դեպք՝ Երևանում. կանխվել է թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում առաջացած հրդեհը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարո...
Հայտնի գործարարի որդին կասկածվում է քաղաքացուն ծեծելու, այդ թվում՝ զենքի կոթով հարվածներ հասցնելու մեջ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:...
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի...