Պատահարներ
Վրաստանում նախկին բանտարկյալը դանակահարել է կնոջ հայրական տան 4 անդամներին, ներառյալ 8 ամսական երեխայի
Unknown
Վրաստանի Ախալքալաքի Մեծ Սամսար գյուղում դանակահարության դեպք է գրանցվել։ Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչը պատմել է, որ նախկին դատապարտյալը ազատ արձակվելուց հետո գնացել է նախկին կնոջ հայրական տուն և դանակահարել տան անդամներին։
«Դանակահարել է նախկին կնոջը մորը` զոքանչին, աներորդուն, նրա կնոջն ու վերջիններիս 8 ամսական երեխային ու դիմել փախուստի»,- ասաց աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ կասկածյալը հայտնաբերվել է և ձերբակալվել։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 21-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել 55–ամյա հետիոտնին
Unknown
Սիսիանում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Unknown
Բրազիլիայում հեղեղների հետևանքով 3700 մարդ մնացել է անօթևան
Unknown
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Դի է հայտնաբերվել, ճանաչողներին խնդրում ենք դիմել բաժին. ոստիկանությունը նկար է հրապարակել
Unknown