Սիսիանում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Փրկարարները վարորդին և ուղևոր Լ․ Պ․-ին (ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 21-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել 55–ամյա հետիոտնին
Պարեկային ծառայությունը նյութեր է նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝...
Բրազիլիայում հեղեղների հետևանքով 3700 մարդ մնացել է անօթևան
Յոթ մարդ զոհվել, 175 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Բրազիլիայում հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Դի է հայտնաբերվել, ճանաչողներին խնդրում ենք դիմել բաժին. ոստիկանությունը նկար է հրապարակել
Դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/1 շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:Նրա ինքնության մասին տ...
24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզ...