Բրազիլիայում հեղեղների հետևանքով 3700 մարդ մնացել է անօթևան
Յոթ մարդ զոհվել, 175 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Բրազիլիայում հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով UOL պորտալին։
«Բայա (նահանգի) հարավում անձրեւների հետեւանքով զոհվել է հինգ մարդ, 3700 մարդ մնացել է անօթեւան, ընդհանուր առմամբ վատ եղանակը վնասել է 70 հազար մարդու։ Վիրավորների թիվը հասել է 175-ի»,- նշում է լրատվամիջոցը։
Ցիկլոնի առաջացրած հորդառատ անձևրեւները հանգեցրել են հեղեղումների, որոնք ամենաուժեղներից մեկն են վերջին մի քանի տասնամյակներին։
Մինաս Ժերայս նահանգում զոհվել է երկու մարդ, առանց տանիքի է մնացել մոտ 2000 հոգի։ Այս նահանգում տարերքից տուժել է 15 հազար բնակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 21-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել 55–ամյա հետիոտնին
Պարեկային ծառայությունը նյութեր է նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝...
Սիսիանում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել․ վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:29-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Դի է հայտնաբերվել, ճանաչողներին խնդրում ենք դիմել բաժին. ոստիկանությունը նկար է հրապարակել
Դեկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 1/1 շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:Նրա ինքնության մասին տ...
24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզ...