Հասարակություն
«Լվանալուց հետո Made in Armenia-ն մաքրվում է և հայտնվում՝ Made in Turkey». ահազանգ
| Ֆեյսբուքյան «Հանուն Հայկականի» խմբի անդամներից մեկը գրել է. «Ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թանկ պատվիրել եմ սպիտակեղեն, մի քանի անգամ լվանալուց հետո made in Armenia գրվածը մաքրվել է, փոխարենը տակից բացվել է սա։ Իսկ ես էնքան էի ուրախացել, որ վերջապես գտնվել է մի արտադրող, ով մեկ օրում կարեց, շատ բարեհամբույր առաքեց սպիտակեղենը, ոչինչ որ ավելի թանկ, քան սովորաբար է, բայց պատրաստվում էի միշտ օգտվել իրենից, բայց արի ու տես, որ արտադրողը մտածել է, որ կյանքումս էս մի սպիտակեղենն է ինձ պետք, կամ վստահ էր, որ չի մաքրվի Made in Armenia գրվածը, կամ իրեն պետք էր էդ մի ձեռք սպիտակեղենը վաճառել, կամ էլ ուղղակի թքած ունի մեզ վրա։ Ես շատ վիրավորված եմ, որովհետև մի քանի անգամ հատուկ զանգով ճշտել եմ, ասենք գոնե էնքան թքած չունենար, որ էս մի սմ հատվածը կտրեր, մի բան աներ, չգիտեմ, չնայած մյուս կողմից ուրախ եմ, որ չի ֆայմել էդքանը, որովհետև կշարունակեի գնել իրենից մշտապես։ Հուսամ կարդում է, ու հոգու խորքում մի տեղ զղջում։ Մեկ հորդոր ևս՝ Հայկականի անվան տակ թուրքական վաճառելն էդքան չկա, որ ստեք, մի ստեք էլի, հիմա ես արդեն կասկածում եմ բոլորին, ու ստիպված պետք է սպիտակեղենն էլ այլ երկրի արտադրության սկսեմ գնե՞լ»։ |
Նմանատիպ հոդվածներ
Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ կանցկացնի. հայտնի են օրերն ու մանրամասները
«Այս երկրում միայն մենք ենք վատ աշխատում». պայմանագրային զինծառայողներն ահազանգում են՝ հավելավճարները չեն ստացել
Չպետք է 10 մլն բնակչությամբ Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ. հայտարարություն՝ Ֆրանսիայից
Ավելին Հասարակություն բաժնից
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ փաստաբան
4.0