Պատահարներ
Հրդեհ Գավառ քաղաքի առանձնատներից մեկում․ ննջասենյակում դի է հայտնաբերվել
Lilit A.
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի տներից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մարել են Հենրիկ Աբրահամյան փողոցի 5-րդ փակուղու թիվ 22 տան ննջասենյակում առաջացած հրդեհը, որտեղ՝ ննջասենյակի հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է կիսայրված դի: Ոստիկանները տեղում պարզել են, որ տան սեփականատերը Արսեն Մելքոնյանն է, իսկ մահացածը 43-ամյա Վիկտորիա Անտոնիշինն է: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ոստիկանի դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով․ shamshyan
Lilit A.
Վրաստանում տղամարդը դանակով հարձակվել է իր նախկին կնոջ ընտանիքի վրա՝ հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մի երեխա
Lilit A.
ՀՐԱՏԱՊ. Համածառայակցի արձակված կրակոցներից մահացել է ժամկետային զինծառայող, ևս երկուսը վիրավոր է. ՊՆ
Lilit A.
Կողոպուտ հայկական ձևով. ավտովթարից հետո վարորդները վիճել են, իսկ ուղևորը հափշտակել մեքենաներից մեկում առկա 54 հազար դոլարը ու դիմել փախուստի
Lilit A.