Պատահարներ

Կողոպուտ հայկական ձևով. ավտովթարից հետո վարորդները վիճել են, իսկ ուղևորը հափշտակել մեքենաներից մեկում առկա 54 հազար դոլարը ու դիմել փախուստի

Lilit A.
Կողոպուտ հայկական ձևով. ավտովթարից հետո վարորդները վիճել են, իսկ ուղևորը հափշտակել մեքենաներից մեկում առկա 54 հազար դոլարը ու դիմել փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Այդ ընթցաքում Nissan-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով Nissan-ով դիմել են փախուստի:

Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու կողոպուտ կատարած երթադրյալ կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250