Հայտնաբերվել է ոստիկանի դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով․ shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր  վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, вստիկաններն  ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են  40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը: Դեպքի  վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ: 

Քաղաքականություն