Դանիայում օմիկրոն շտամով վարակված անձանց 75 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստված են եղել
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով Դանիայում վարակված անձանց 75 տոկոսը վիրուսի դեմ լիարժեք պատվաստված անձին են: Իսկ ոմանք վարակվել են՝ չնայած նրա, որ անգամ ստացել են պատվաստանյութի բուստերային դեղաչափ: Այս մասին հայտնում է Dagens Nyheter-ը:
Մասնավորապես, Դանիայում օմիկրոն շտամով վարակված 1280 մարդուց 956-ը ստացել են պատվաստանյութի կրկնակի դեղաչափ, իսկ 114-ը՝ եռակի:
Դանիական TB2 հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին օրերին օմիկրոն շտամը հատկապես մեծ տարածում է ստանում 20-29 տարեկան երիտասարդների շրջանում: Փորձագետների խոսքով՝ այս տվյալները ցույց են տալիս, որ նոր տեսակի շտամը ակտիվորեն տարածվում է գիշերային ակումբներում, որտեղ հաճախ այցելում է երիտասարդությունը: Նաև այս պատճառով է, որ Դանիայի կառավարությունը դեկտեմբերի 10-ին որոշում է ընդունել փակել գիշերային ակումբները, իսկ բարերն ու ռեստորաններն աշխատելու են մինչև կեսգիշեր:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին հոսպիտալացրել են
Օրեր առաջ կտրուկ վատացել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը. նա շտապ տեղափոխվել է Նաիրի բժշկակ...
Հայաստանում կորոնավիրուսային մեկօրյա ցուցանիշները նվազում են
Հայաստանում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու133 նոր դեպք է գրանցվել, վարակվածների...
Անվտանգության համակարգեր` հուշարձանների տարածքներում
Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևա...