Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում. Mersedes-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում Mersedes մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքում Տիգրան Մեծի պողոտայից դեպի կայարանամերձ հրապարակ ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ծառին եւ գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետեւանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Mersedes-ում հրդեհ է բռնկվել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը:

Քաղաքականություն