
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու մարդատար Газель-ը. կա վիրավոր. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գալշոյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Գառնի-Երևան թիվ 266 երթուղին սպասարկող Ռաֆայել Թադևոսյանի վարած Газель մակնիշի միկրոավտոբուսն ու Միշա Խատոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ Газель մակնիշի միկրոավտոբուսի գազաբալոնները պոկվել են ավտոմեքենայի վրայից, և սկսվել է արտահոսք։ Հրշեջները դադարեցրել են նաև այն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Վթարն էլ հայտնաբերել են պարեկները, քանի որ վթարից հետո Mercedes-ի վարորդի համար եկած ինչ-որ անձինք փորձել են մեքենան հեռացնել դեպքի վայրից, սակայն դա նրանց չի հաջողվել. պարեկները, ինչպես ժողովուրդն է ասում, «օդում բռնել են»։
Մանրամասները՝ կայքում: