Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը
«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին, փոխարտգործնախարարների մակարդակով կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է aysor.am-ը:
Երեկ խորհրդարանի հետ հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում։
Այս առումով, նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերներից դրական ազդակ կա, և դեկտեմբերի 10-ին «3+3» ձևաչափի նախանիստն է լինելու։
«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները», - հայտարարեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
Արցախում իջեցնու՞մ են հայկական դրոշները. ԱՀ նախագահի խոսնակը մեկնաբանում է
Yerevan.today-ին հասած տեղեկություններով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ԱՀ ՊԲ մարտական դիրքերից իջեց...
Կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.«Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին...
Մանրամասներ այսօր ծառայակցի կրակոցից վիրավորված զինվորի դեպքից. ինչ է պատմել իրավապահներին կրակողը
Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է...