Մանրամասներ այսօր ծառայակցի կրակոցից վիրավորված զինվորի դեպքից. ինչ է պատմել իրավապահներին կրակողը
Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար
ArmLur.am-ին զինվորի վիրավորման դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ Սենիկ Սահակյանի վրա կրակած զինվորը իրավապահներին պատմել է, որ դեպքը եղել է պատահական, ինքը զենքով պատահական կրակել է զինվորի ոտքի վրա, որից հետո նրան ինքն է անձամբ փորձել հասցնել հիվանդանոց, իրենց մեջ որեւէ խնդիր չի եղել: Իրավապահները ստուգում են զինվորի խոսքի հավաստիությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
Արցախում իջեցնու՞մ են հայկական դրոշները. ԱՀ նախագահի խոսնակը մեկնաբանում է
Yerevan.today-ին հասած տեղեկություններով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ԱՀ ՊԲ մարտական դիրքերից իջեց...
Կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.«Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին...
Հանդիպումն Ալեն Սիմոնյանի հետ անցել է նյարդային մթնոլորտում, թիկնապահների ուղեկցությամբ. Ղուկասյանը մանրամասնում է
Երկու օր տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ի վերջո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ընդունել է գերի...