Արցախում իջեցնու՞մ են հայկական դրոշները. ԱՀ նախագահի խոսնակը մեկնաբանում է
Yerevan.today-ին հասած տեղեկություններով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ԱՀ ՊԲ մարտական դիրքերից իջեցվել են հայկական դրոշները (թե Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության)։ Տեղեկությունը ստուգելու համար arcakh24.info լրատվական կայքի թիմի անդամներն ուսումնասիրել են Շուշի քաղաքի հարակից հայկական մարտական դիրքերը, ինչի արդյունքում հաստատվել է, որ հայկական դրոշները բացակայում են նշված մարտական դիրքերից։
Որոշ տեղեկություններով նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման էր դրել` այլապես սպառնալով կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Auroranews-ը կապ հաստատեց ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց.
«Եկեք Ստեփանակերտ և ձեր աչքով տեսեք և՛ դրոշները, և՛ մնացածը, ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որը գոյություն չունի» ,-ասաց նախագահի խոսնակը՝ նշելով, որ նման տեղեկություն չունի:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ԱՀ ՊԲ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
Մանրամասներ այսօր ծառայակցի կրակոցից վիրավորված զինվորի դեպքից. ինչ է պատմել իրավապահներին կրակողը
Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է...
Հանդիպումն Ալեն Սիմոնյանի հետ անցել է նյարդային մթնոլորտում, թիկնապահների ուղեկցությամբ. Ղուկասյանը մանրամասնում է
Երկու օր տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ի վերջո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ընդունել է գերի...
Հարձակում են գործել Սոթքի հատվածում. համայնքի ղեկավարը մանրամասներ հայտնեց
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել Սոթքի հատվածում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտն...