Կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։
Եթե դեպքի օրը ՊԲ-ն փոխանցել էր, որ «դեռևս չպարզված հանգամանքներում» հայ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել, ապա երեկ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հակառակորդի արձակած գնդակից։
Որքան հասկանում եմ առկա տեղեկատվությունից, փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն։
Սահմանագծի այդ հատվածը բավականին վտանգավոր է, միջդիրքային տարածությունը փոքր, այնուամենայնիվ, կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհ ունենք։
Տարբեր առիթներով ասել եմ ու այսօր էլ կրկնում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ մեր զինծառայողներն առաջնագծում բավականին ծանր պայմաններում պատասխանատու ծառայություն են կրում, մարտական հերթապահության անցկացման մոտեցումներում պետք է արմատական փոփոխությունների գնալ։
Ժամանակը մեր դեմ է աշխատում. սա նույնիսկ քննարկման ենթակա էլ չի»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
Արցախում իջեցնու՞մ են հայկական դրոշները. ԱՀ նախագահի խոսնակը մեկնաբանում է
Yerevan.today-ին հասած տեղեկություններով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի ԱՀ ՊԲ մարտական դիրքերից իջեց...
Մանրամասներ այսօր ծառայակցի կրակոցից վիրավորված զինվորի դեպքից. ինչ է պատմել իրավապահներին կրակողը
Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է...
Հանդիպումն Ալեն Սիմոնյանի հետ անցել է նյարդային մթնոլորտում, թիկնապահների ուղեկցությամբ. Ղուկասյանը մանրամասնում է
Երկու օր տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ի վերջո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ընդունել է գերի...