Քաղաքականություն

Անկարան պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի երկխոսությանը

Անկարան պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի երկխոսությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Դոհայում պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Անկարան պատրաստ է նպաստել պաշտոնական Կիևի և Մոսկվայի երկխոսությանը, հաղորդում…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Դոհայում պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Անկարան պատրաստ է նպաստել պաշտոնական Կիևի և Մոսկվայի երկխոսությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Անկարան դեմ է Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա սրմանը և  հանդես է գալիս տարածաշրջանում կայունության պահպանման օգտին։ Մենք պատրաստ ենք իրագործելի ներդրում ունենալ երկխոսության ուղիների ձևավորման գործում՝ նվազեցնելու լարվածությունը, որը վերջին շաբաթներին առկա է Կիևի և Մոսկվայի միջև։ Թուրքիան, անշուշտ, պատրաստ է անհապաղ քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250