«Ալեն Սիմոնյանը կհրավիրվի դատարան». Արծվիկ Մինասյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկա օրերին կհրավիրվի դատարան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով խորհրդարանում դեռևս 2021թ–ի օգոստոսին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով քննության ընթացքը։
«Մենք պահանջել ենք, որ դատարան հրավիրվեն Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև անվտանգության ծառայության պետը, և դատարանը բավարարել է մեր պահանջը։ Առաջիկայում նաև նշանակված է այս հարցով դատական նիստը։ Այնպես չէ, որ մենք հետևողական չենք»,– ասաց Մինասյանը` 4 ամիս առաջ տեղի ունեցած դեպքը համեմատելով դեկտեմբերի 7-ին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների օգնականների ու իշխանամետ պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։
«Դրան գումարած` ես նաև հաղորդում եմ ներկայացրել Անդրանիկ Քոչարյանի, Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ։ Ես կոնկրետ չեմ նահանջում ու համարում եմ, որ իրավական պատասխանատվությւնը պետք է վրա հասնի։ Վաղ թե ուշ դա վրա է հասնելու, ու այս մարդիկ պատասխան տալու են, ինչքան էլ փորձեն հանրության ուշադրությունը շեղել»,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գևորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բորբոքվեց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր ՊՆ նախարարն ասում էր` «կանսեռվի կոկոշները» կախեք դիրքերում, որ ադրբեջանցիները գան` իմանանք»
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետն ասաց. «Դուք ԱԹՍ-ներից եք խոսում.. ձեր...
Իրականում ի՞նչ հարցով է Ռուսաստանից պատվիրակությունը ժամանել Հայաստան. Sputnik
Քիչ առաջ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Հայաստան։Լրատվականները գրում են, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան...
Երկաթգծի բացումը կապ է ստեղծելու Իրանի և Վրաստանի հետ, այս պարագայում կստանանք խաղաղության մանդատը. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետների մակարդակով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչի՞ շուրջ են այս պահին բանակցում, բացի այն հա...