Երևանում հագուստի խանութ է հրդեհվել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը,  օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8  հրշեջ-փրկարարական ջոկատներից  1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ Տոնոյանի գլխավորությամբ:

 

 Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը,  կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ»  խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ  քանակի հագուստ: 

 

Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում  ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը: 

Քաղաքականություն