
Պարեկները հայտնաբերել և բերման են ենթարկել ՌԴ-ի կողմից որոնվող 25 ամյա քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում հայտնաբերել են և ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տ. Պապիկյանին։ Պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված տեղեկությունները հավաստի են եղել, որ Տ. Պապիկյանը 2018 թվականի օգոստոսից ՌԴ Հյուսիսային Օսիայի ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից եղել է հետախուզման մեջ։ Լրատվականի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր ՌԴ Քր.օր-ի 322 հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչություն) մեղադրանքով։ Նրա հայտնաբերման մասին ոստիկանության կենտրոնական բաժնից արդեն տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին։ Տ. Պապիկյանը բաց է թողնվել։