Պատահարներ
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում
Adrine Nidelyan
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Կարեն Գաբոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 75 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին ու մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գաբոյանը տեղում մահացել է։ Դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Չարենցավանում 89-ամյա տատին ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհին․ նա խոստովանական ցուցումնք է տվել
Adrine Nidelyan
Մուսալեռ գյուղում հրդեհ է բռնկվել
Adrine Nidelyan
Հրդեհ՝ Վանաձորում․ բնակարանում հայտնաբերվել է դի
Adrine Nidelyan
Ալավերդի-Այրում ճանապարհին «Mercedes»-ն ընկել է հարակից ձորակը․ վարորդը տեղում մահացել է
Adrine Nidelyan