Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին: Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը հարց է, որը բխում է հենց Հայաստանի շահերից: Իր կողմից Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել՝ ուղղված խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է Հաջիևը:
Վերջինս հավելել է, որ Բաքուն դրական է գնահատում Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպման արդյուքները: «Վերջնական հայտարարության մեջ նշված կարծիքներն ու քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ դրական դինամիկա կա մեր նպատակների իրագործման հարցում: Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է ամբողջովին գիտակցի տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունը»,- հավելել է գործիչը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել. «Ազատագրական շարժում»-ը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործ...
Ինչ կանի ՆԱՏՕ-ն, եթե Մոսկվան «ներխուժի» Ուկրաինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցի...
Կրեմլը համաձա՞յն է, որ Թուրքիան միջնորդ լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավ...