Բացահայտվել է համարանիշներ գողացող և «Տելեգրամի» միջոցով վաճառողներից մեկը. ոստիկանություն
Հանցամիտների ծուղակը չընկնելու համար, մեր քաղաքացներին հիշեցնում ենք, որ 2021 թ. հուլիսի 15-ի կառավարության որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել կրկնօրինակը, ինչից հետևում է, որ մեքնենաների տերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Վաղարշպատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Պուշկինի փողոցի մի բնակիչ մեքենաների համարանիշեր է գողանում։
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 1-ին կասկածվողը Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր։
Պարզվել է, որ նա պարբերաբար համարանիշեր է գողացել և «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով մեքենայատերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց փող է պահանջել:
Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Իսկ մեր քաղաքացներին, նման հանցամիտների ծուղակը չընկնելու համար, հիշեցնում ենք, որ 2021 թ. հուլիսի 15-ի կառավարության որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել կրկնօրինակը, ինչից հետևում է, որ մեքնենաների տերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հրաձգություն` Մոսկվայի կենտրոնում. պատռճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտը
Մոսկվայի կենտրոնում հրաձգության պատճառ է դարձել ճանապարհային կոնֆլիկտը։43-ամյա Դմիտրի Մախալովին դուր չի եկել տաքսու վարո...
Թալիբները Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա. գերեվարվել են իրանցի սահմանապահներ
Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են թալիբները զորքեր տեղափոխում Իրանի հետ սահման
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահման...
Ինստագրամում վիրավորական գրառում անելու համար առևանգել և ծեծի են ենթարկել 27 ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այ...