ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են թալիբները զորքեր տեղափոխում Իրանի հետ սահման
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև. այս պահին արմատականները դեպի սահման են քաշում զրահատեխնիկա, այդ թվում՝ այն, որն ԱՄՆ ԶՈւ-ն իր դուրս գալուց հետո թողել է Աֆղանստանի տարածքում։ Բացի այդ, երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են հրետանի։
Թելեգրամյան ալիքներն արդեն իսկ հրապարակում են տեսակադրեր, որոնցում, ըստ հրապարակումների երևում են իրանա-աֆղանական սահմանին սկսված կուտակումները:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, աֆղանստանյան Aamaj News գործակալությանը հղումով, Աֆղանստանի և Իրանի սահմանին տեղակայված իրանական մի քանի անցակետեր ինտենսիվ զինված բախումների արդյունքում անցել են թալիբների հսկողության տակ:
Այս պահին բախումները շարունակվում են Աֆղանստանի հյուսիսային Նիմրոզ նահանգի Կանգ շրջանում։ Մի քանի իրանցի սահմանապահներ գերեվարվել են արմատականների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում ուժգին փոթորիկներ են. ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել
Ստամբուլում ուժգին փոթորիկներ են, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ: Փոթորիկը խլել է 2 մարդու կյանք՝ նրանք մահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում տղամարդն առևանգել է դպրոցական ավտոբուս. կա երկու վիրավոր
Նյու Յորքում տղամարդն առևանգել է դպրոցական ավտոբուս: Հսկայական ավտոբուսի ճանապարհը մաքրելու համար նա բախվել է տասնյակ մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանությունից հայտնում են, որ 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է15 մարդ, անհետ կորածները` 27-ն են
Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված է մամուլի տ...