Թալիբները Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա. գերեվարվել են իրանցի սահմանապահներ
Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև. այս պահին արմատականները դեպի սահման են քաշում զրահատեխնիկա, այդ թվում՝ այն, որն ԱՄՆ ԶՈւ-ն իր դուրս գալուց հետո թողել է Աֆղանստանի տարածքում։ Բացի այդ, երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են հրետանի։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, աֆղանստանյան Aamaj News գործակալությանը հղումով, Աֆղանստանի և Իրանի սահմանին տեղակայված իրանական մի քանի անցակետեր ինտենսիվ զինված բախումների արդյունքում անցել են թալիբների հսկողության տակ:
Այս պահին բախումները շարունակվում են Աֆղանստանի հյուսիսային Նիմրոզ նահանգի Կանգ շրջանում։ Մի քանի իրանցի սահմանապահներ գերեվարվել են արմատականների կողմից։
Տեղի բնակիչները, հետևելով թալիբ գրոհայինների հրահանգներին, ստիպված են եղել լքել իրենց տները։ Սահմանին զինված բախումները սկսվել են տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 16:00-ին): Հակամարտության պատճառները չեն հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են թալիբները զորքեր տեղափոխում Իրանի հետ սահման
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահման...
Հրաձգություն` Մոսկվայի կենտրոնում. պատռճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտը
Մոսկվայի կենտրոնում հրաձգության պատճառ է դարձել ճանապարհային կոնֆլիկտը։43-ամյա Դմիտրի Մախալովին դուր չի եկել տաքսու վարո...
«Արարատցեմենտ»-ի գործարանում աշխատակիցը մնացել է հաստոցի արանքում և մահացել
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի...
2-րդ աշխարհամարտից մնացած ռումբ է պայթել Մյունխենի կայարանի տարածքում. կան վիրավորներ
Գերմանական Մյունխեն քաղաքում երկաթգծային կայարանից ոչ հեռու գտնվող Deutsche Bahn երկաթգծային կոնցեռնի շինարարական հրապար...