Արբեջանական և հայակական լրատվականները հայտնում են, որ ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին

Քիչ առաջ հայաստանյան մի շարք լրատվականներ, հայկական և ադրբեջանական տելեգրամյան ալիքներ նշեցին, որ այսօր Արցախից գերեվարված քաղաքացուն ադրբեջանցիները սպանել են։ 

 

Auroranews-ը տեղեկությունը փորձեց ճշտել Արցախի ԱԱԾ-ից, սակայն այտեղից հայտնեցին, որ իրենց տարածած հայտարարությունից բացի այլ ինֆորմացիայի չեն տիրապետում։ 

 

Հիշեցնենք՝ Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են։ 

Քաղաքականություն