2-րդ աշխարհամարտից մնացած ռումբ է պայթել Մյունխենի կայարանի տարածքում. կան վիրավորներ
Գերմանական Մյունխեն քաղաքում երկաթգծային կայարանից ոչ հեռու գտնվող Deutsche Bahn երկաթգծային կոնցեռնի շինարարական հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ ունի, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bild-ը:
Մյունխենի ոստիկանությունից հայտնել են, որ «վտանգավոր գոտին շրջափակված է, իսկ դրա սահմաններից դուրս վտանգ չկա»:
Իրավապահները հայտնել են, որ Մյունխենի կենտրոնական կայարանում գնացքների ընթացքը դադարեցված է:
Bild-ի տվյալներով՝ կատարվածի պատճառը եղել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած ավիացիոն ռումբի դետոնացիան: Բավարիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Իոահիմ Հերմանը հաստատել է, որ հորատման աշխատանքների ժամանակ շինարարները բախվել են գետնի տակ պահվող 250 կիլոգրամանոց պայթուցիկի:
Նմանատիպ հոդվածներ
Թալիբները Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա. գերեվարվել են իրանցի սահմանապահներ
Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են թալիբները զորքեր տեղափոխում Իրանի հետ սահման
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահման...
Հրաձգություն` Մոսկվայի կենտրոնում. պատռճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտը
Մոսկվայի կենտրոնում հրաձգության պատճառ է դարձել ճանապարհային կոնֆլիկտը։43-ամյա Դմիտրի Մախալովին դուր չի եկել տաքսու վարո...
«Արարատցեմենտ»-ի գործարանում աշխատակիցը մնացել է հաստոցի արանքում և մահացել
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի...