Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի մի շարք համայնքներ այս պահին ոչ թե ընտրված համայնքապետերն են ղեկավարում, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատարները։ Ընտրված համայնքապետերի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես վարչապետի Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատարներ է նշանակել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ տեղական ինքակառավարման մարմինների ուզուրպացիա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կատարողն ավագանու անդամներից պետք է նշանակվի։
Ընտրական օրենսգրքի դրույթին լավատեղյակ մասնագետներն էլ ասում են, որ մինչև համայանքապետի լիազորությունների ավարտը կառավարությունն արդեն պետք է նոր ընտրություններ նախաձեռներ, որպեսզի մեկի պաշտոնավարման ավարտը համընկներ մյուսի պաշտոնավարումը ստանձնելու հետ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատահական չէ, որ մի շարք համայնքներում, որտեղ ընտրություններ են անցկացվել կամ անցկացվելու, պաշտոնակատարներ է նշանակել։
«Յուրօրինակ քաղաքականություն է, որպեսզի իր նշանակած մարդիկ մինչև ընտրությունները կարողանան եղանակ փոխել, իրենց ձեռքին լծակներ ունենան՝ ազդելու քաղաքացիների ընտրության վրա։ Ի՞նչ եղավ Գյումրիում. օրինակ՝ Փաշինյանի կողմից նշանակված անձը եկավ, ստանձնեց պաշտոնն ու միանգամից 5 հոգու ազատեց աշխատանքից՝ հասկացնելով, որ ով թպրտալ փորձի, նույն ճակատագիրը նաև իրեն է սպասվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։
Իշխանությունը, փաստորեն, հատկապես այն համայնքներում, որտեղ ընդդիմության թեկնածուներն են պաշտոնավարում, անում է հնարավորը լծակներ բանեցնելու ու յուրայինների միջոցով տեղական մարմիններում իր դիրքերն ամրապնդելու, սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Ինչ է ասել մեծքիթ ադրբեջանցուն ռուսական կողմը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքում գրել է․«Հարգելի՛ ընկերներ,Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալիևի...
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմ...
Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհո...