Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս փուլում անհրաժեշտ է եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացում։ Ադրբեջանը Հայաստանից փոխադարձ քայլեր է ակնկալում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստում։
Բայրամովը հիշեցրել է, որ եռակողմ բոլոր հայտարարությունների համաձայն՝ տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնումը, երկաթուղիների և մայրուղիների բացումը կապահովի խաղաղությունն ու կայունությունը, կխթանի առևտուրն ու տրանսպորտային հոսքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով։
«Նախաձեռնությունն այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքն» է, որը ներուժ ունի բարելավելու հաղորդակցությունը Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք միջանցքում»,- եզրափակել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մեկնաբանում է, թե ինչու Ստոկհոլմում չի հանդիպել Արարատ Միրզոյանին
Ադրբեջանն, ի պատասխան Հայաստանի սադրանքի, նպատակահարմար չի համարել Ստոկհոլմում երկու երկրների նախարարների հանդիպման անցկ...
Ինչ է ասել մեծքիթ ադրբեջանցուն ռուսական կողմը. Բորիս Ավագյան
Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքում գրել է․ «Հարգելի՛ ընկերներ, Երեկվա բանակցությունների ժամանակ մեծքիթ ադրբեջանցուն (Ալի...
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմ...
Ազատագրական շարժումը պահանջում է Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը
Ազատագրական շարժումը պաշտոնապես հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջները։ Այ...