Քաղաքականություն
«Քաղաքացիներին վերապատվաստելու հարցում պետք է որոշումներ կայացնենք». Փաշինյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ ամենօրյա դեպքերի թիվը նվազում է: «Դպրոցական արձակուրդները երկարացնելը…
| Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ ամենօրյա դեպքերի թիվը նվազում է: «Դպրոցական արձակուրդները երկարացնելը որոշակի դեր խաղաց, երկու՝ լիարժեք պատվաստում ստացածների թվի աճը և այլ գործոններ: Զգոնությունը չպետք է թուլացնել, քանի որ վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում: Ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք՝ իհարկե ԱՀԿ խորհրդատվությունների համաձայն»: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքեց. «Մենք արդեն իրականացնում ենք վերապատվաստում այն քաղաքացիների, որոնց պատվաստման 6 ամիսը լրացել է: Մի քանի օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ վերապատվաստումը»: |
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից հաստատեցին՝ Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը
Կրեմլը հաստատում է ՝ նոյեմբերի 26-ին կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նի...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։