Կենսաչափական անձնագրեր չե՞ն տրամադրում, սովորականը սահմանափակ է

Տեւական ժամանակ է՝ ArmDaily.am-ի խմբագրությունը ահազանգեր է ստանում, որ Հայաստանում կենսաչափական անձնագրեր չեն տրամադրում, իսկ սովորական անձնագրերի տրամադրումը սահմանափակ է։

Ի դեպ, ամիսներ առաջ եւս կար նման խնդիր, բայց իրավասու մարմինները եւ պաշտոնյաները հայտարարել էին, թե լուծել են խնդիրը։

Լրատվականը կապ է հաստատել ոստիկանության հետ՝ պարզելու, թե որն է խնդիրը։ Այնտեղից հայտնել են, որ նման բան չկա։ «Ձեր տեղեկությունները կեղծ են, նման բան չկա»,-հայտնեցին ոստիկանությունից։

Լրատվամիջոցը նշում է, որ երկու շաբաթ շարունակ ամեն օր փորձում է կապ հաստատել ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն, հետո նաև տարածքային վարչություններ՝ համացանցում առկա հեռախոսահամարներով՝ տեղում պարզելու անձնագրերի տրամադրման մասով մեզ հասած լուրերը, սակայն մեր զանգերը մնում են անպատասխան։ Անձնագրային եւ վիզաների վարչության թեժ գիծն այնքան թեժ է աշխատում, որ երկու շաբաթ շարունակ հնարավոր չէ կապ հաստատել։

Քաղաքականություն