Հասարակություն
«Գերի տարվող 7 տարեկան երեխան մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի». Հասմիկ Բաբաջանյան
Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին։ Ադրբեջանցին գողացել, գերի էր տանում։ Երեխան…
| Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին։ Ադրբեջանցին գողացել, գերի էր տանում։ Երեխան մեջքի հետևից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի։ Թուրքը ոռնացել, վայր է գցել երեխային ու փախել։ Սա գրել էի նրա համար, որ մեր տղաները հանձնվող, գերի ընկնող չեն, գերի ընկնելու իրական պատճառը որոնեք։ Հենց նոր նամակ ստացա, անսպասելի նամակ - Բարեվ ձեզ, կներեք, էդ երեխան ես եմ իլալ, բա տո՞ւ հուվ ես։ - Ես Սյունիքի ռազմական թղթակիցն էի ու գրառել եմ նման հերոսապատումները,- գրեցի։ Սիրտս մի տեսակ թեթևացավ, որովհետև մեզ հետ, մեր կողքին ապրում են այն արծիվները, ովքեր բացելու են թևերը ու մեր ջնջխված հաղթանակը ետ բերեն։ Մի մատ երեխան անգամ չի հանձնվել, փոքրիկ մատներով խառնել է թշնամու աչքի լույսը։ նիկոլ, դու հայ ազգին չես ճանաչում, այլապես կանգ կառնես։ Հ.Գ. Ու գիտե°ք որն էր ցնցողը։ Երեխայի, իսկ այժմ հզոր երիտասարդի անունը ՎՐԵԺ է։ Իսկ հայրը, ինչպես գյուղում են անվանում «Կամանձիր հսկան» է,,»: |
Նմանատիպ հոդվածներ
Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ. Գուրգենն է, ով Սյունիքում նռնակով պայթեցրել է իրեն. Վահան Ազիբեկյան
Կոթիի բնակիչ Վահան Ազիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչեք իրեն, մարդիկ...Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցա...
ՊՆ-ը չի հաստատում երեկվա միջադեպի արդյունքում հայկական կողմի` մեկ զոհից բացի նաև վիրավորներ ունենալու մասին լուրերը
Երեկ հերթական միջադեպը գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ։ Լրատվական դաշտում տ...
Թշնամին նորից հետ է քաշվել. ինչ իրավիճակ է Անգեղակոթում և Իշխանասարում. ArmDaily
Կյանքն իր հունով գնում է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված, դպրոցն աշխատում է և անգամ ռազմական բախումների օրն է դ...
Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չընկան․ Ռոբերտ Հայրապետյան
Գերիների ծանր ու խոցելի թեման լուրջ քննարման դնելուց ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չը...