Միայն դելիմիտացիայից ու դեմարկացիայից հետո պարզ կդառնա, թե Հայաստանը որտեղ է շահում, որտեղ՝ կորցնում. Սանոսյան
Միայն դելիմիտացիայից ու դեմարկացիայից հետո պարզ կդառնա, թե Հայաստանը որտեղ է շահում, որտեղ՝ կորցնում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ավելի վաղ իր արած այն հայտարարությանը, թե սահմանագծման գործընթացը կարող է ցավոտ հետևանքներ ունենալ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Հարցին՝ ի՞նչ տարածքներ կարող են դուրս մնալ Հայաստանի վերահսկողությունից, Սանոսյանը պատասխանեց, որ չգիտի։
«Եթե որևէ մեկը կարողանար այդ հարցին հստակ պատասխանել, այդ դեպքում էլ դեմարկացիա, դելիմիտացիա ինչո՞ւ են անում։ Նշանակում է՝ այդ հարցի հստակ պատասխան չկա», - ասաց նա։
Սանոսյանի խոսքով՝ միայն դելիմիտացիայից ու դեմարկացիայից հետո պարզ կդառնա, թե Հայաստանը որտեղ է շահում, որտեղ՝ կորցնում։
«Կախված նրանից, թե դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ որ քարտեզները հիմք կընդունվեն, դրանից մենք հետագայում կտեսնենք՝ որոշումները ցավո՞տ են, ցավո՞տ չեն, շահեցի՞նք ինչ-որ հատվածներում, տուժեցի՞նք, թե՞ չէ», - նշեց նա։
Գնել Սանոսյանը կարծիք հայտնեց նաև, որ տուժողը միայն Հայաստանը չի կարող լինել։ Գուցե Ադրբեջանն էլ ինչ-որ տեղ դժգոհ մնա։
«Ես շատ պարզ ընդամենը նշել էի, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի երևույթը կարող է երկու կողմի համար էլ, որոշ հատվածներում, ինչ-որ հատված ինչ-որ մեկին դուր չգա։ Դա կլինի կամ մեր պարագայում, կամ հակառակը։ Այսինքն, դա չի նշանակում, որ դա վերաբերում է միայն մեզ։ Բայց փաստն այն է, որ մեր սահմանները հստակեցնել է պետք, խաղաղ, միասին ապրել է պետք, և այդ սահմանների հստակեցումը, կարծում եմ, կարևոր է նաև սահմանային միջադեպերը հնարավորինս բացառելու համար», - ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչա...
Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև. 24News
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ...
100-ավոր քաղաքացիներ չեն պատվաստել, բայց ստացել են պատվաստումը հավաստող կեղծ թուղթ
Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետությ...