Դավիթ Բաբայանը` Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին
Արցախում խաղաղ բնակչի սպանությունը, որը կատարվել է Շուշիի մոտակայքում, ադրբեջանցի զինվորականի կողմից՝ ահաբեկչություն է։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում ասել է ռուս լրագրողներին։
Նա ընդգծել է, որ այդ գործողությունները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ նպատակ ունեն։
Սպանված և վիրավորում ստացած քաղաքացիները ջրատարներն էին վերանորոգում ռուս խաղաղապահների համար, երբ նրանց է մոտեցել ադրբեջանցին ու կրակ բացել նրանց ուղղությամբ։
«Սա իսկական ահաբեկչություն է։ Ավելին, Արցախում միշտ ադրբեջանական կողմից նմանատիպ գործողություններ սպասում են։ Հնարավոր են նոր հարձակումներ մարդկանց վրա, այդ թվում և պետական գործիչների։ Սա ատելության դրսևորում է հայ ազգի նկատմամբ, սա պետական քաղաքականություն է, ազգայնամոլություն»,- ասել է ԱԳ նախարարը։
Բաբայանը նշում է, որ Ադրբեջանը փորձում է արցախցիներին վախեցնել, որպեսզի նրանք հեռանան, իսկ վերադառնալ պատրաստվողներն էլ`մտափոխվեն։ Նրա խոսքով՝ Բաքուն փորձում է կանխել Արցախի վերականգնման գործընթացում արվող ներդրումները։
«Ադրբեջանցիները հասկանում են, որ քանի դեռ այստեղ է գտնվում ռուսական խաղաղապահ զորախումբը, լայնամասշտաբ պատերազմ չի լինի, քանի որ հարձակումը Արցախի վրա կնշանակի հարձակում ռուսական զորակազմի, Ռուսաստանի վրա։ Նրանք հասկանում են, որ քանի դեռ կա Արցախը, կլինի նաև կայունություն Կովկասում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում։ Նրանք ուզում են, որ չլինի հայկական Արցախ, որ Ռուսաստանը հեռանա այստեղից։ Ինչպե՞ս դա անել, եթե ոչ նման գործողություններով»,- հավելել է Բաբայանը։
Շուշիի ահաբեկչությունը, ԱԳ նախարարի կարծիքով, նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման նպատակ է հետապնդում։ Յուրաքանչյուր նման դեպքից հետո Հայաստանում որոշ խմբեր դա օգտագործում են որպես հակառուսական քարոզչության առիթ՝ ՌԴ-ի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքը փոխելու համար։ Ընդգծում է` անհասկանալի է, թե ինչու են այդ նույն ուժերն ու կառույցները Հայաստանում լռում, երբ Բաքվում որոշ երկրների դեսպաններ այցելում են ադրբեջանական զորքերի կողմից գրավված Արցախի տարածքներ: Բաբայանը նման դիրքորոշումը բացատրում է նրանով, որ իրենք նման «պատվեր» չեն ստանում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...
Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչա...
Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև. 24News
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ...
100-ավոր քաղաքացիներ չեն պատվաստել, բայց ստացել են պատվաստումը հավաստող կեղծ թուղթ
Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետությ...